-
12.09.2013|
17:48
Irates.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանից հետաքրքրվեց, թե արդյոք մեր հասարակությունն ունի՞ բավարար ներուժ` պայքարելու հանուն իր ինքնիշխանության և անկախության:
-
11.09.2013|
22:48
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ իշխանությունների՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո:
-
11.09.2013|
16:10
Փորձագետները նշում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացնելիս անվտանգությունն ու խաղաղությունը գերադասել է ամեն ինչից։ Վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշեց, որ եթե ՀՀ նախագահն իրոք առաջնորդվել է այդ սկզբունքով, ապա դա թերևս բնական է, որովհետև ամեն ինչ ի վերջո հիմնվում է անվտանգության բազայի վրա։
-
11.09.2013|
14:55
ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը շարունակում է «լռության ուխտը»: Այսօր ԱԺ-ում, երբ irates.am-ը փորձեց նրա տեսակետը ճշտել Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության մասին, Օսկանյանն արագ քայլերով գլխիկոր հեռացավ` նետելով. «Ոչ մի հարցի չեմ պատասխանում»:
-
11.09.2013|
14:53
Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, irates.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշմանը, նշեց. «Հաշվետու իշխանությունը պարտավոր է իր գործողությունների համար իրազեկել: Իրավական պետության համար շատ կարևոր սկզբունք է իշխանության վարքագծի կանխատեսելիությունը»:
-
10.09.2013|
18:25
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԳ նախարարի հետ փակ քննարկումների արդյունքներով էդվարդ Նալբանդյանը չունի պատասխաններ: Բառակույտեր, բառակույտեր, բառակույտեր, որոնք կապ չունեն առաջադրված հարցերի հետ»:
-
10.09.2013|
17:11
«Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը «շոկային» էր, բայց անսպասելի չէր: Այն ապացուցեց, որ Ս. Սարգսյանի և դրածո իշխանությունների վարած քաղաքականությունը փալասային քաղաքականություն է: Այն էլ այնպիսի փալաս, որի վրա ոչ միայն ոտքերը, այլև շատ այլ բաներ են մաքրում»,- «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ, ՀՀ դաշտային հրամանատարների խորհրդի անդամ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
-
10.09.2013|
13:32
«Ես հույս ունեմ, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը»,- ԱԺ-ում, փակ քննարկումից հետո, նման տեսակետ հայտնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` տեղեկացնելով, որ հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ և ներկայացրել Հայաստանի նախատրամադրվածությունը` հնարավոր բոլոր ձևաչափերով սերտ և խորը համագործակցություն ԵՄ հետ:
-
10.09.2013|
12:53
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հիասթափված է արտգործախարար Էդուարդ Նալբանդյանի հետ այսօր կայացած փակ քննարկման արդյունքից: Հիշեցնենք, որ նախարարն ԱԺ էր հրավիրվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասին պարզաբանումներ տալու:
-
10.09.2013|
12:28
Մաքսային միությանը Հայաստանի միանալու Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը դժգոհության ալիք է բարձրացրել Հայաստանի երիտասարդության և առաջադեմ մտածողների շրջանում: